21:02  ,  14 նոյեմբերի, 2026

Մ-19 ԵԱ․  Ալբանիա - Հայաստան՝ 4։0

Կիպրոսում տեղի ունեցավ ֆուտբոլի Եվրոպայի Մ-19 առաջնության որակավորման երկրորդ փուլի B լիգայի 6-րդ խմբի Ալբանիա - Հայաստան հանդիպումը։

Հանդիպման 6-րդ րոպեին Հայաստանի հավաքականից կարմիր քարտ ստացավ և խաղադաշտից հեռացվեց պաշտպան Էդգար Պողոսյանը։

Դրանից հետո ալբանացիները 4 գոլ խփեցին։ Դուբլ ձևակերպեց Գաբրիել Կուլլան, մեկական անգամ էլ գոլ խփեցին Արմենդ Մուսլիկան և Ալեն Վուկայը։

Առաջին տուրից հետո Ալբանիայի Մ-19 հավաքականը 6 միավորով գլխավորում է B6 խմբի մրցաշարային աղյուսակը (առաջին տուրում Ալբանիան 4։0 հաշվով հաղթել էր նաև Կիպրոսին)։

Եվրոպայի Մ-19 առաջնության որակավորման երկրորդ փուլ

Ալբանիա - Հայաստան՝ 4։0

Արմենդ Մուսլիկա, 4, Գաբրիել Կուլլա, 45+3, 74, Ալեն Վուկայ, 61

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Print  

  • Related News